Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը
19.03.2014 | 11:38

«Armenia» Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006թ., երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա» պրոդաքշնի ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:
Ինը տարիների ընթացքում «Armenia» Music Awards մրցանակաբաշխությունը հեռարձակվում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես։ Սովորաբար մրցանակի հանձնման արարողությունը անցկացվում է դասական ձևաչափով, որում ներկայացված են լինում 21 անվանակարգեր` տարվա հիթ, տարվա երգիչ/ուհի, լավագույն ալբոմ և այլն: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը անվանակարգերում առաջադրված մասնակիցներին են հանձնում հայտնի քանդակագործի հեղինակած անվանական ոսկեզօծ արձանիկ` մոլորակի և ծառի տեսքով, խորհրդանշելով ողջ աշխարհով սփռված հայությունը: Մրցանակաբաշխությանը հաջողվեց ձեռք բերել միջազգային ճանաչում հատկապես աշխարհասփյուռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրներն են եղել համաշխարհային արվեստի հայտնի գործիչներ: Նրանց թվում են Ալեն Դելոնը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Խուլիո Իգլեսիասը, Զուրաբ Սոտկիլավան, Կոնստանտին Օրբելյանը, Ջորջիա Ֆումանտին, Իրինա Ալեգրովան և այլք:
2014թ. մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը որոշում կայացրեց մրցանակաբաշխությունն անցկացնել հատուկ ձևաչափով՝ «Լեգենդներ»: Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաև Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն: 2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրված են Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Դավիթ Թուխմանովը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալեգրովան, Կոնստանտին Օրբելյանը, Մալխասը, Միշել Լեգրանը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Սերժ Թանգյանը, Ստաս Նամինը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Շառլ Ազնավուրը:
«Ի հիշատակ լեգենդների» հատուկ մրցանակին են արժանանալու Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միքայել Թարիվերդիևը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը:
Համերգային ծրագրում կմասնակցեն նաև Անդրեն, Արամ MP3-ն, Արման Հովհաննիսյանը, Արմեն Բաբախանյանը, Ջիվան Գասպարյանը (կրտսեր), Ինգա և Անուշ Արշակյանները, Մուրադ Մալխասյանը, Սևակ Ամրոյանը, Թաթա Սիմոնյանը, Rockin' Raffi Arto, Jazz Parking-ի և «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակիցները:
«Armenia» Music Awards LEGENDS 2014 ամենամյա 9-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 6-ին` ժամը 18:00, Մոսկվայի Կրեմլի մեծ համերգասրահում:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ